Քոլեջի դասախոս Սոնա Մովսեսյանը վարպետության դաս է վարել Մարսելի Աբովյան վարժարանում
«Ազնավուր» քոլեջի
Նադեժդա Սարգսյանի անվան «Երաժշտության ամբիոնի» դասախոս, երգչուհի Սոնա Մովսեսյանը՝
Սոնե Սիլվերը, վերջերս վարպետության դաս է վարել Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանում։
Այցի շրջանակում քոլեջի դասախոսը մասնագիտական փորձի փոխանակում է ունեցել նախ վարժարանում
երգեցողություն դասավանդող ուսուցիչների հետ։ Որից հետո, վարպետության դաս է վարել հայկական
վարժարանի երգեցողության դասարանի աշակերտների հետ։
Մարսելում կայացած վարպետության դաս-հանդիպումը տեղի է ունեցել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Ֆրանսիայի Մարսել քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի միջև կնքած համագործակցության շրջանակում։ Վարժարան-քոլեջ համագործակցության շրջանակում, քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի և վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանի նախաձեռնությամբ, առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր ու նոր համագործակցություններ։