Արագածոտնի մարզային գրադարանի հյուրը «Ուսանողական թատրոնի» ղեկավար Համլետ Թադևոսյանն էր
Օրերս դրամատուրգ Ժորա Հարությունյանի 95-ամյակի կապակցությամբ Արագածոտնի մարզային գրադարանի հյուրը «Ուսանողական թատրոնի» ղեկավար, դոցենտ, ռեժիսոր Համլետ Թադևոսյանն էր։
Հանդիպմանը ներկա էին աշակերտներ՝ Արագածոտնի մարզի տարբեր դպրոցների բարձր դասարաններից։ Ինչպես նաև
«Ազնավուր»
քոլեջի մի քանի ուսանողներ։
Ներկաները դիտեցին Ժորա Հարությունյանի սցենարով նկարահանված «Հարսնացուն հյուսիսից», «Խոշոր շահում», «Ոսկե ցլիկ», «Ձախորդ փանոս», «Շրթներկ համար 4», «Հրդեհ» ֆիլմերից հատվածներ, որոնք ընդմիջվում էին Համլետ Թադևոսյանի մեկնաբանություններով ու աշակերտների հետ քննարկումներով։
Հանդիպման ընթացքում Հ․ Թադևոսյանը մտաբերեց նաև «Խոշոր Շահում» և «Հրդեհ» ֆիլմերում նկարահանման օրերը, հաճելի հուշեր ու կարևոր դրվագներ պատմելով։
Թադևոսյանը հանդիպմանը նաև անդրադարձավ Ազնավուր քոլեջի ու «Ուսանողական թատրոնի» եռուզեռի, գրանցած հաջողությունների ու առաջիկա ծրագրերի մասին։
«Դուք մեզ մոտիվացրեցիք, որպեսզի այսուհետ հետաքրքրված լինենք հայկական կինոյով ու թատերարվեստով»,- հանդիպման ավարտին ասացին թատերարվեստով հետաքրքրված մի քանի աշակերտներ։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։